Ինչպես օբյեկտիվորեն ներկայացնել պատմությունները մեդիայում՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
67 views
0

 Published On Apr 16, 2024

🇩🇪 🇪🇺 🇦🇲 «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից իրականացված «Ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք առաջին մեդիա աշխատանքը, որն է՝ հարցազրույց երիտասարդ գյումրեցի լրագրող Հրաչ Սահակյանի հետ «Ինչպես օբյեկտիվորեն ներկայացնել պատմությունները մեդիայում՝ լրագրողական էթիկայի տեսանկյունից» թեմայով։

😍 Հարցազրույցի շրջանակներում բանախոսը ներկայացրել է մեդիայում «պատմություն պատմելու» էթիկական և բարոյական սկզբունքները։ Բացի այդ նշվել է փաստերի և ինֆորմացիայի ճշգրիտ, առանց որևէ տեսակի խեղաթյուրումների ներկայացնելու կարևորությունը և ձևերը այս համատեքստում։

✅ Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի հեռավոր մարզային համայնքների բնակիչների գիտելիքները և կարողությունները տեղեկատվական գրագիտության և քննադատական մտածողության թեմաների շրջանակներում՝ ձևավորելու համար տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ դիմակայունություն։

Սույն ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի կողմից «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի CSOs4SLD ծրագրի շրջանակներում տրված փոքր դրամաշնորհով «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվորպական միության (ԵՄ) կողմից:

#CSOEaP #BetterLifeBeyondCapitals #CSOs4SLD #NGOC #GIZ

show more

Share/Embed