Լեզուների իմացության կարևորությունը երիտասարդների ինքնազարգացման տեսանկյունից
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
146 views
0

 Published On Premiered Dec 23, 2023

🥰 Լեզվիմացությունը ինքնազարգացման, նոր գիտելիքներ բացահայտելու, աշխարհայացքի ընդլայնման և մի շարք այլ կարևոր հնարավորությունների աղբյուր է։

😍 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան հերթական աշխատանքը պատմում է լեզուների իմացության կարևորության, հայաստանցի երիտասարդի լեզուներ սովորելու շահագրգռվածության, անգլերենի տված հնարավորությունների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։

🤩 Այս նպատակով զրուցել ենք Գյումրու Ամերիկյան անկյան համակարգող Հասմիկ Դրմոյանի և Դեպի Հայք հիմնադրամի կամավոր Րաֆֆի Մոմարթինի հետ։ Վերջիններս ներկայացրել են նաև Գյումրու Ամերիկյան անկյան գործունեությունը։

✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։

✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։

❤️ Մաղթում ենք հաճելի դիտում։

show more

Share/Embed