Դեռահասների աշխատանքային իրավունքներ
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
52 views
0

 Published On Premiered Dec 26, 2023

📌 Դեռահասների համար աշխատանքի անցնելը և՛ առավելություն է, և՛ միևնույն ժամանակ ռիսկի մեծ գործոն է պարունակում իր մեջ։

📍 Այն հնարավորություն է տալիս ամրապնդել տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում, ունենալ սեփական ֆինանսի աղբյուր, սովորել ժամանակի կառավարում։ Սակայն մյուս կողմից՝ այն կարող է երբեմն հանգեցնել դեռահասների նկատմամբ ինչ-ինչ չարաշահումների, ակադեմիական կրթության մեջ թերացումների, տարիքին ոչ համապատասխան գերծանրաբեռնվածության և այլն։

🥰 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան հերթական աշխատանքը «Դեռահասների աշխատանքային իրավունքներ»-ի մասին է։ Այս թեմայի շրջանակներում զրուցել ենք We Solve Իրավաբանական ընկերության համահիմնադիր և տնօրեն Սեյրան Սահակյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ անչափահասների համար աշխատանքային սահմանափակումները, անչափահաս աշխատողների նկատմամբ հնարավոր չարաշահումները, վերջիններիս կանխարգելման ուղիները և այլն։

✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։

✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։

😍 Շնորհակալություն ենք հայտնում Սեյրան Սահակյանին հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար։

❤️ Մաղթում ենք հաճելի դիտում։

show more

Share/Embed