«Հնարավորություններ եւ խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողով. Դիանա Գասպարյան

 Published On Mar 8, 2023

2018 թվականին, երբ ստացա Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, ո՞րը եղավ իմ առաջին ռեակցիան։ Ես տվեցի մեկ հարց եւ արեցի մեկ պնդում։
Հարցս էր՝ «կարո՞ղ եմ արդյոք»։ Եվ պնդումն այն էր, որ Էջմիածինը երբեք կին քաղաքապետ չի ընտրի։ Մենք խոսում ենք կանանց տրված հնարավորությունների մասին, խոչընդոտների մասին, բայց մեզ հարց չենք տալիս՝ «իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ստանում ենք այդ հնարավորությունը»։ Ես հասկացա, որ մենք վախենում ենք, մենք կասկածում ենք, մեզ մոտ առաջին ռեակցիան լինում է անինքնավստահությունը։ Բայց նաեւ հասկացա եւ ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ դա նորմալ է։ Այլ հարց է, թե մենք ինչ ենք անում այդ վախի, անինքնավստահության հետ։ Արդյոք հե՞տ ենք կանգնում եւ չենք օգտագործում այդ հնարավորությունը, թե՞ որոշում ենք առաջ գնալ եւ ինչ-որ բան փոխել»։ Ես ընտրեցի աշխատանքը եւ իմ մոտիվացիան՝ իմ համայնքը, իմ քաղաքը եւ իմ շուրջը փոխելն էր դեպի լավը:

show more

Share/Embed