Ապատեղեկատվության դրսևորումները մարզային մեդիայում. դրա ազդեցությունը մարզային հասարակության վրա
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
117 views
0

 Published On Apr 26, 2024

🇩🇪 🇪🇺 🇦🇲 «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի կողմից իրականացված «Ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հետաքրքիր և արդյունավետ հարցազրույցը։

🤩 Հարցազրույցի հյուրն է երիտասարդ լրագրող Տիգրանուհի Կուրղինյանը։ Զրուցել ենք՝ «Ապատեղեկատվության դրսևորումները մարզային մեդիայում. դրա ազդեցությունը մարզային հասարակության վրա» թեմայով։

😍 Զրույցի շրջանակներում անդրադարձ ենք կատարել մեդիա հարթակներում ժողովրդավարության դեմ «արշավներին», տարածված ապատեղեկատվություններին և մանիպուլյացիաներին։ Բացի այդ, մեր հյուրի կողմից բերված հետաքրքիր օրինակներով քննարկվել են, թե մարզային մեդիաներում ապատեղեկատվություններն ինչ ազդեցություններ կարող են ունենալ տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա։

✅Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի հեռավոր մարզային համայնքների բնակիչների գիտելիքները և կարողությունները տեղեկատվական գրագիտության և քննադատական մտածողության թեմաների շրջանակներում՝ ձևավորելու համար տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ դիմակայունություն։

Սույն ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի կողմից «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի CSOs4SLD ծրագրի շրջանակներում տրված փոքր դրամաշնորհով «Քաղաքացիական հասարակության հզորացում ԱլԳ երկրներում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվորպական միության (ԵՄ) կողմից:

#CSOEaP #BetterLifeBeyondCapitals #CSOs4SLD #NGOC #GIZ

NGO Center GIZ Armenia European Union in Armenia

show more

Share/Embed