Հայ ժամանակակից գրականություն. Դավիթ Սամվելյան | Փոդքաստ
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
51 views
0

 Published On Dec 16, 2023

😍 Գրող, աստվածաբան Դավիթ Սամվելյանը «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում փոդքասթի հերթական հյուրն է։

🥰 Գիրքն ու ընթերցանությունը երիտասարդների կյանքում ունեն հիմնաքարային նշանակություն։ Գրքերը պարզապես գիտելիքների շտեմարաններ չեն, այլ նաև աշխարհընկալման և քննադատական մտածողության ձևավորման, կրեատիվության և ինտելեկտուալ աճի զարգացման ուղղակի ճանապարհ։

🤩 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում հայ ժամանակակից գրականության ժանրերի, վերջիններիս զարգացման նախադրյալների, երիտասարդների մոտ ընթերցանության դերի ու նշանակության և մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք հայ ժամանակակից գրող, աստվածաբան Դավիթ Սամվելյանի հետ։

✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։

✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։

♥ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթ Սամվելյանին հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար։

show more

Share/Embed