Նոր «ցեղասպանության» մեղադրանք Ադրբեջանից
Edmon Marukyan Edmon Marukyan
18.2K subscribers
17,481 views
0

 Published On Mar 25, 2024

Նկարագիրը՝ Ադրբեջանը մեղադրանք է ներկայացնում հայկական կողմին, որ Բաղանիս-Այրում գյուղում «90-ականների սկզբին իբր ցեղասպանություն է իրականացվել։ 10 մարդ, որոնց թվում երեխա ու կանայք են սպանվել՝ առանձնակի դաժանությամբ, տուն է հրկիզվել, գյուղից 400-ից ավել բնակիչներ են տեղահանվել»։

Այս մեղադրանքներին անդրադարձել է Էդմոն Մարուքյանը նշելով, որ «Ի՞նչ է անում ադրբեջանական պրոպագանդան և իշխանությունը․․․նոր մեղադրանքներ հայկական կողմին, նոր «ցեղասպանության» թեզ, բոլոր միջազգային ատյաններում Խոջալիի «ցեղասպանությունը» դրոշակ սարքած շրջում են, հիմա էլ նոր մեղադրանք»։

Այս կեղծ մեղադրանքն արվում է Ադրբեջանի կողմից չորս գյուղերը միակողմանիորեն հանձնելու պայմանի համատեքստում։
«Հայաստանում քննարկում են, որ այն գյուղերում, որոնք պահանջում է Ադրբեջանը, մարդ չի բնակվում, դրանք ավերակներ են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այնտեղ քննարկում են, որ այդ ավերակները Հայաստանի ձեռքի գործն է, որի համար նա պետք է փոխհատուցումներ վճարի։ Այս ամենը որևէ կերպ չի տանում խաղաղության ու որևէ կապ չունի խաղաղության հետ»,-նշել է Էդմոն Մարուքյանը։

show more

Share/Embed