Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ 2024 -ին (5 պարզ քայլ )
Կայզեն TV Կայզեն TV
3.83K subscribers
21,142 views
0

 Published On Feb 24, 2019

Ինչպե՞ս հասնել նպատակներին և դառնալ հաջողակ (5 պարզ քայլ)
Մենք բոլորս էլ մեծ ու փոքր ցանկություններ ունենք կյանքում․ կան մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը կամ Հայաստանում սեփական բիզնեսը հիմնել, մյուսները՝ ինչ-որ հեղինակավոր համալսարանում սովորել կամ ինչ-որ ոլորտում մասնագիտանալ, ոմանք երազում են Օլիմպիական չեմպիոն դառնալ կամ ելույթ ունենալ համաշխարհային բեմերում։

Կայզեն TV-ի նախորդ թողարկման ընթացքում լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը ներկայացրեց կյանքում հստակ նպատակներ ունենալու կարևորությունը։

Այս թողարկման ընթացքում նա Ձեզ է ներկայացնում 5 միանգամայն պարզ մեթոդ՝ ցանկացած նպատակի հասնելու և հաջողակ դառնալու համար:

Նպատակների մասին խոսելիս կարևոր է հիշել Պաբլո Պիկասոյի իմաստուն մտքերից մեկը. «Գործողությունը հաջողության հասնելու ամենակարևոր նախապայմանն է»։

Եվ վերջում, լայֆ քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է մեզ այն տեսակետը, որ անկախ նրանից, թե որքան կարևոր է կյանքում մեր նպատակներին հասնելը, դրանից առավել կարևոր է իսկապես վայելել այն ճանապարհը, որով գնում ենք դեպի մեր մեծ նպատակները։

Այո՛, հնարավոր է արյուն ու քրտինք թափել սեփական երազանքին հասնելու ճանապարհին և, այո՛, հնարավոր է այդ ճանապարհից հաճույք ստանալ ու լինել երջանիկ:

Հետաքրքիր է իմանալ՝ նշված 5 քայլերից ո՞րը ամենաշատը կարևորվեց Ձեզ համար:
_________________________________________________________________
Շնորհակալություն ենք հայտնում «Կանգառ» նախագծին (  / kangarevents  ) և “I Can Art Studio”-ին մեր նկարահանումներին ջերմորեն աջակցելու համար:

_________________________________________________________________
Կայզեն TV-ի հաղորդումներում Դուք կգտնեք մասնագիտական օգտակար խորհուրդներ՝ Ձեր նպատակները ամենօրյա փոքրիկ քայլերով իրականացնելու, երջանիկ ու ներդաշնակ կյանքով ապրելու համար:

Արեւիկ Հայրապետյանը Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիրն է և պրոֆեսիոնալ քոուչ։

Տարիներ շարունակ նա ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների, արվեստագետների և առհասարակ մեծ ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները և նրանց հաջողության բանաձևերը:

Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքը՝
http://www.kaizenmastery.com/

Հետևե՛ք մեր օգտակար խորհուրդներին և տեղեկացե՛ք մեր առաջիկա միջոցառումների մասին (թրեյնինգներ, սեմինարներ) սոցիալական մեդիայի հետևյալ էջերում՝
Facebook:   / kaizenmastery  
LinkedIn:   / arevikhayrapetyan  
Instagram:   / kaizenmastery  

Շնորհակալ ենք Կայզեն TV-ի այս հաղորդմանը հետևելու համար: Եթե այն օգտակար էր Ձեզ համար, ապա կիսվեք այս տեսանյութով սոցիալական մեդիայի Ձեր էջերում և բաժանորդագրվեք մեր ալիքին:

Ուրախ կլինենք իմանալ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ այս տեսանյութի վերաբերյալ: Վստա՛հ գրեք այն: :)

Ձգտե՛ք Կատարելության․․․
Kaizen Mastery Մարդկային ներուժի զարգացման ինստիտուտ

show more

Share/Embed