Սփյուռքահայ երիտասարդները խոսում են Հայաստանի մասին /
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
111 views
0

 Published On Feb 23, 2024

🥰 Հարցազրույց «Դեպի Հայք» Birthright Armenia հիմնադրամի կամավորների հետ։

😍 #Youth_Talks վիդեոհոլովակների շարքը շարունակում է իր հաջող ընթացքը` ներկայացնելով հերթական հետաքրքիր և բազմաբովանդակ հարցազրույցը։

🤩 Հարցազրույցի շրջանակներում զրուցել ենք «Դեպի Հայք» Birthright Armenia հիմնադրամի կամավորներ Անգելինայի և Մարինայի հետ։

📌 «Դեպի Հայք»-ը (Birthright Armenia) 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները կամավորական բազմաբնույթ աշխատանքներ են կատարում Հայաստանում՝ մոտիկից բացահայտելով երկիրը։ Կազմակերպությունը համագործակցում է շուրջ 1400 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանում՝ կամավորների համար ապահովելով աշխատանք ամենատարբեր ոլորտներում։

📍 Հարցազրույցի ընթացքում Անգելինան և Մարինան պատմեցին Հայաստանում, և մասնավորապես Գյումրիում իրենց կյանքի, կամավորական գործունեության մասին։ Ինչպես նաև նրանք կիսվեցին Հայաստանի ապագա զարգացման և բարգավաճման մասին իրենց ունեցած պատկերացումներով։

✅ #Youth_Talks վիդեոհոլովակների շարքի նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար լուսաբանել և հասանելի դարձնել մասնագիտական կողմնորոշմանը, կրթությանը, մշակույթին, ժամանցին, բնապահպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը և քաղաքականություններին վերաբերող առկա հնարավորությունները։

📌 Ինչպես նաև #Youth_Talks երիտասարդական վիդեոհոլովակները հանրահռչակում են Գյումրիում և հարակից համայնքներում նշված ոլորտներում աշխատող և հաջողության հասած երիտասարդ գործիչներին՝ մոտիվացնելով մարզային երիտասարդությանը դրական փոփոխությունների հասնելու համար։

♥ Շնորհակալություն ենք հայտնում «Դեպի Հայք» հիմնադրամին հետաքրքիր և արդյունավետ համագործակցության համար։

😊Մաղթում ենք հաճելի դիտում։

show more

Share/Embed