Շիրակի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
225 views
0

 Published On Feb 23, 2024

🥰 Ուսանողական և աշակերտական խորհուրդների մասին պատմող վիդեոհոլովակների նկարահանումների շրջանակներում հյուրընկալվել էինք Շիրակի պետական համալսարան։

😍 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում բացահայտում ենք Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների ուսանողական և աշակերտական խորհուրդների գործունեությունը։

🤩 Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ զրուցել ենք խորհրդի գործունեության, կատարած և առաջիկայում սպասվող միջոցառումների, Հայաստանում բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրների և հնարավոր լուծումների մասին։

✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու Երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։

✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։

❤️ Մաղթում ենք հաճելի դիտում։

show more

Share/Embed