Միասնական և ընդունելության քննություններով պայմանավորված հուզական սթրեսը երիտասարդների շրջանում
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
34 views
0

 Published On Dec 1, 2023

📌 Միասնական և ընդունելության քննությունները առանցքային դեր են խաղում երիտասարդների ակադեմիական կյանքի և գործունեության ձևավորման գործում: Այնուամենայնիվ, գիտելիքի ձգտումից զատ, քննությունները հաճախ առաջացնում են ավելի քիչ քննարկված խնդիր՝ հուզական սթրես: Գերազանցության ձգտումը, զուգորդված արդյունքների անորոշության հետ, նպաստում է երիտասարդների շրջանում ուժեղ անհանգստության, ինքնավստահության կորստի, և ձախողման վախի առաջացմանը:

🤩 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում անդրադարձ ենք կատարել «Միասնական և ընդունելության քննություններով պայմանավորված հուզական սթրեսը երիտասարդների շրջանում» թեմային։ Այս համատեքստում ձայնագրել ենք փոդքասթ Շիրակի պետական համալսարանի դասախոս, հոգեբան՝ Աննա Պապոյանի հետ։

🥰 Վերջինիս հետ զրուցել ենք քննություններով պայմանավորված սթրեսի առաջացման պատճառների, դրանց հետևանքների, կանխարգելման որոշ ձևերի և կարևոր այլ հարցերի մասին։

✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։

✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։

😍 Մաղթում ենք հաճելի դիտում։

show more

Share/Embed