Հարցազրույցներ ՇՊՀ-ի և ՀՊՏՀ ԳՄ-ի երիտասարդ դասախոսների հետ/
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
89 views
0

 Published On Dec 22, 2023

😍 #Youth_Talks վիդեոհոլովակների շարքի շրջանակներում հարցազրույցներ ենք ունեցել Շիրակի պետական համալսարանի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մի շարք երիտասարդ դասախոսների հետ։

📍 Զրուցել ենք Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում որպես երիտասարդ դասախոս մասնագիտական կայացման դժվարությունների, երիտասարդ դասախոսների համար հայկական բուհերի ընձեռած հնարավորությունների, բարձրագույն կրթական ոլորտում երիտասարդ դասախոսների ներգրավվածության կարևորության և մի շարք այլ առաջնակարգ հարցերի մասին։

✅ #Youth_Talks վիդեոհոլովակների շարքի նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար լուսաբանել և հասանելի դարձնել մասնագիտական կողմնորոշմանը, կրթությանը, մշակույթին, ժամանցին, բնապահպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը և քաղաքականություններին վերաբերող առկա հնարավորությունները։

📌 Ինչպես նաև #Youth_Talks երիտասարդական վիդեոհոլովակները հանրահռչակում են Գյումրիում և հարակից համայնքներում նշված ոլորտներում աշխատող և հաջողության հասած երիտասարդ գործիչներին՝ մոտիվացնելով մարզային երիտասարդությանը դրական փոփոխությունների հասնելու համար։

♥ Շնորհակալություն ենք հայտնում դասախոսներին իրենց ժամանակի և արդյունավետ ու բազմաբովանդակ հարցազրույցների համար։

😊Մաղթում ենք հաճելի դիտում։

show more

Share/Embed