Ժամանակակից հայաստանյան երաժշտության ժանրերը և դրանց ազդեցությունը երիտասարդների վրա
Restart Gyumri NGO Restart Gyumri NGO
168 subscribers
64 views
0

 Published On Dec 5, 2023

🎼🎧 Երաժշտությունը, որպես արվեստի ձև, ընկալումներ ձևավորելու, հույզեր առաջացնելու և անձնական ու կոլեկտիվ ինքնությունների ձևավորմանը զգալիորեն նպաստելու հետաքրքիր կարողություն ունի: Սերունդների միջև երաժշտությունը ծառայում է որպես հասարակական տեղաշարժերի ցուցիչ՝ արտացոլելով հասարակության տարբեր շերտերի դիմագիծը:

🤩 «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի հետդպրոցյան աշխատանքների շրջանակներում մեր դպրոցի մասնակից երիտասարդները փորձել են պարզել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ երաժշտության տարբեր ժանրերը ունկնդիրների և ստեղծագործողների վրա, և թե ինչպես կարող է երժշտությունը գործիք հանդիսանալ՝ կարևորի մասին խոսելու համար։ Այս նպատակով զրուցել ենք գյումրեցի երիտասարդ երաժիշտ, X Factor 3 նախագծի հաղթող Վահե Մարգարյանի հետ։

✅ «Երիտասարդական ակտիվիզմի դպրոց»-ի նպատակն է Գյումրու երիտասարդական միության հզորացումը, նոր անդամների հավաքագրումը և նոր երիտասարդական համագործակցային միջավայրի ստեղծումը։

✅ Ինչպես նաև դպրոցի իրականացումը նպատակ ունի Գյումրի քաղաքի կրթական հաստատությունների երիտասարդներին ընձեռել տարատեսակ գիտելիքներ և հմտություններ, որոնք վերջիններս հետագայում նաև կիրառելու են զանազան երիտասարդական, կրթական և քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման համար։

😍 Շնորհակալություն ենք հայտնում Վահե Մարգարյանին հետաքրքիր և անմիջական զրույցի համար։

show more

Share/Embed